Լրահոս

13.02.2012 20:46


Առաջարկ կառավարությանը

Առաջարկ կառավարությանը

«Հայաստանի ոչ մետաղական հանքանյութերի վերամշակման ոլորտի հիմնախնդիրները» թեմայով քննարկումների մասնակիցները հաստատելով որ.

-       Հայաստանը բավականաչափ հարուստ է ոչ մետաղական հանքային պաշարներով,

-       խորհրդային տարիներին Հայաստանում ոչ մետաղական հանքանյութերի վերամշակումը գտնվում էր զարգացման բավականին բարձր մակարդակի վրա,

-       Խորհրդային Միության փլուզումից հետո ոլորտի ձեռնարկությունները կորցրեցին իրենց նախկին շուկաները,

-       վերջիններիս մասնավորեցումը չհանգեցրեց դրանց արդիականացմանը և նոր շուկաների ձեռքբերմանը,

-       այնուամենայնիվ, արտադրական և գիտական ներուժը, որոշակի չափով պահպանվել է,

-       ոլորտի ձեռնարկությունների վերագործարկումը և արդիականացումը հրամայական խնդիր է Հայաստանի տնտեսության զարգացման և արտահանման ներուժի ընդլայնման իմաստով.

«Հայաստանի ոչ մետաղական հանքանյութերի վերամշակման ոլորտի հիմնախնդիրները» թեմայով քննարկումների մասնակիցները ՀՀ կառավարությանն առաջարկում են.

  1. ոչ մետաղական հանքանյութերի վերամշակմամբ նոր արտադրությունների կազմակերպումը ճանաչել որպես տնտեսության զարգացման գերակա ուղղություն,
  2. ոլորտի ձեռնարկությունների համար ստեղծել գործունեության բարենպաստ և խրախուսող միջավայր,
  3. ոլորտի ձեռնարկությունների արդիականացման և արտաքին շուկաներում մուտքի դժվարությունների հաղթահարման նպատակով կիրառել պետական ուղղակի միջամտության, այդ թվում` պետական բաժնեմասնակցության մեխանիզմներ,
  4. ընդունել ոլորտի հեռանկարային զարգացման հայեցակարգ:

Այս խորագրի վերջին նյութերը